
Ինչ հետևանք է ունեցել Թրամփի քաղաքականությունը Սորոսի հիմնադրամի վրա. FT

Ջորջ Սորոսի Open Society Foundations հիմնադրամի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը խնդիրներ է առաջացնում այն կազմակերպությունների համար, որոնք ֆինանսավորում են ստանում այդ հիմնադրամից: Այս մասին գրում է Financial Times-ը։
Ինչպես գրում է պարբերականը, հիմնադրամն ունի շուրջ 25 միլիարդ դոլարի ակտիվներ և ֆինանսավորում է հարյուրավոր ոչ կառավարական կազմակերպությունների ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում։
«Սպիտակ տնից եկող սպառնալիքները զսպող ազդեցություն են ունենում հարյուր հազարավոր փոքր բարեգործական կազմակերպությունների և կազմակերպությունների վրա, որոնք ֆինանսավորում են ստանում այնպիսի կառույցներից, ինչպիսին է Open Society Foundations-ը, բայց չունեն ռեսուրսներ՝ Թրամփի վարչակազմին ինքնուրույն դիմակայելու համար»,- նշվում է թերթում։
Մասնավորապես, ինչպես հաղորդվում է, մի շարք նման կազմակերպություններ կորցրել են աշխատակիցների, որոնք հրաժարական են տվել հետապնդումների վախի պատճառով: