
Սարատովում ավտովթարի հետևանքով 2 հայ է զոհվել

Ռուսաստանի Սարատովի մարզի Դերգաչևսկի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու հայ է զոհվել: Այս մասին հայտնում է sarnovosti.ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել «Էնգելս-Երշով-Օզինկի» ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի վրա՝ Նովոռոսլյաևկա գյուղի մոտակայքում, որտեղ ՎԱԶ -21010 մակնիշի մարդատար մեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին:
ՎԱԶ -21010-ի ղեկին եղել է 1991 թվականին ծնված Արմեն Ղազարյանը: Նախնական տվյալներով՝ նա չի կարողացել կառավարել ղեկը և, դուրս գալով ճանապարհի հանդիպակաց գոտի, բախվել է բեռնատարին:
Ավտովթարի հետեւանքով մարդատարի վարորդը և նույն մեքենայում գտնվող ուղևորը` 1990թ. ծնված Սերյոժա Հարությունյանը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են ստացել: