
Թրամփը և Մերկելը ողջունել են ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունները Ռուսաստանի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում ողջունել են ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների գործողությունները Ռուսաստանի նկատմամբ կապված ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ: Այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփն ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը: «Երկու առաջնորդները բարձր են գնահատել ՆԱՏՕ-ի դաշնակիցների և ԵՄ երկրների համատեղ հայտարարությունը, ինչպես նաև այլ երկրների քայլերը ռուսաստանցի աշխատակիցների արտաքսումներ ուղղությամբ՝ ի նշան Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ: