
Գերմանիան գրեթե 65 հազար միգրանտների չի կարողանում արտաքսել փաստաթղթերի բացակայության պատճառով

Գերմանիայի իշխանությունները չեն կարողանում երկրից արտաքսել գրեթե 65 հազար միգրանտների, որոնք ԳԴՀ-ում ապաստանի տրամադրման մերժում են ստացել, քանի որ չունեն անհրաժեշտ այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են, օրինակ, անձնագիրը, արտասահմանյան անձնագիրը կամ դրանց փոխարինող անձի վկայականը:
Այդ մասին հայտնել է Funke մեիդաընկերությունը՝ հղում անելով ՆԳ նախարարության գաղտնի զեկույցին: Ընդամենը 2017 թվականի վերջի դրությամբ իշխանությունները ստիպված են եղել հրաժարվել վտարման ենթակա 64 հազար 914 միգրանտների արտաքսումից: Ընդ որում՝ 2016 թվականի վերջին այն օտարերկրացիների թիվը, որոնց չէր հաջողվում Գերմանիայից հայրենիք ուղարկել փաստաթղթերի բացակայության պատճառով, կազմում էր մոտավորապես 38 հազար:
Միգրանտների մեծ մասը, որոնք ԳԴՀ-ում ապաստանի տրամադրման մերժում են ստացել եւ փաստաթղթերի բացակայության պատճառով մնացել են այնտեղ, ժամանել են Հնդկաստանից, Պակիստանից եւ Աֆղանստանից: Գերմանիայում գտնվող գրեթե 3,8 հազար օտարերկրացիների քաղաքացիությունը մինչ այժմ պարզված չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: