
Կրեմլում հաստատել են Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի մասին լուրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է ՌԴ-Թուրքիա-Իրան առաջիկա գագաթնաժողովը, որը տեղի կունենա Անկարայում: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմում տեղեկացրել էին հեռախոսազրույցի մասին:
Ապրիլի սկզբին Անկարայում անցկացվելու է Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստը և ՌԴ-Թուրքիա-Իրան գագաթնաժողովը: