
Աշոտ Աղաբաբյանին՝ Բուռնաշին, հեռացրել են ՀՀԿ խորհրդից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ), այլեւս ՀՀԿ խորհրդի անդամ չէ: Մեզ հետ զրույցում Աղաբաբյանը նշեց, որ ինքը արդեն ՀՀԿ խորհրդի անդամ չէ, չի մասնակցում նիստերին, տեղյակ չէ՝ իրեն հեռացրել են, ազատել են, թե ինչ են արել:
«Ես այսօր գործարար աշխարհի մեջ եմ, ես իմ աշխատանքով եմ զբաղվում, փորձում եմ աշխատատեղեր ստեղծել, նոր գործընկերներ գտնել:
Բիզնեսում խոչընդոտը կուսակցությունը չի ստեղծում, որ ինքն էլ փրկի: Խոչընդոտն օրենքների որոշակի դժվարություններ առաջացնելն է: Կա օրենքների որոշակի շարք, որը խոչընդոտներ, դժվարություններ է առաջացնում տնտեսվարողների մոտ: Ես հավատացած եմ, որ նոր վարչապետը անպայման կվերանայի այդ օրենքները եւ կվերացնի բոլոր խոչընդոտները»,- նշեց գործարարը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։