Այն, ինչ ասել ենք Նիկոլ Փաշինյանին՝ հերթով տեղի է ունենում. Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանին չմիանալու մասին

Քիչ առաջ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտավ Ազգային ժողով: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իրենք շարունակում են պնդել նախկինում արված բոլոր հայտարարությունները: «Մենք ասել ենք, որ եթե բռնություն լինի՝ մենք կմիջամտենք: Միջամտում ենք»,- ասաց նա:

Հարցին, թե չե՞ք կարծում, որ մասնակցելով վարչապետի ընտրություններին՝ այն լեգիտիմացնում եք, նա պատասխանեց, որ եթե չմասնակցեն քվեարկությանը՝ կլինի այն, ինչ եղավ Ծաղկաձորում ՀՀԿ խորհրդի նիստում, որտեղ Սերժ Սարգսյանը միաձայն ընտրվել է վարչապետի թեկնածու:

Էդմոն Մարուքյանը նաև նշեց, որ իրենք Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած բոլոր քննարկումների ժամանակ զգուշացրել են բոլոր հնարավոր գործողությունների մասին, որոնք կարող են տեղի ունենալ նման հավաքներ կազմակերպելու արդյունքում.

«Ես ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, դրանք օդից չեմ ասել, քաղաքական վերլուծությունների արդյունքում եմ ասել: Մինչև հիմա ինչ ասել եմ, որևէ բան չի փոխվել: Այսինքն՝ այն, ինչ ասել ենք մեր գործընկերոջը մեկ ամիս առաջ մեր ժողովների ժամանակ՝ այս օրերին հերթով տեղի են ունենում»:

Կարդացեք նաև

Հարցին, թե չե՞ք փոշմանել, որ չեք միացել Նիկոլ Փաշինյանին, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Բնավ ոչ»:

 

Տեսանյութեր

Լրահոս