«Իշխող կուսակցությունը կշարժվի իր նախանշած ծրագրով, անկախ ընդդիմադիր գործիչների գործողություններից». Տարասով
Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ ՀՀ-ում իշխող կուսակցությունը կշարժվի իր նախանշած ծրագրով, անկախ ընդդիմադիր գործիչների գործողություններից։
Նա ևս համամիտ է իր գործընկերների հետ, որ հաղթանակի համար անհրաժեշտ է, որպեսզի գաղափարն ունենա հազարավոր կողմնակիցներ: Եթե նման աջակցության հաջողվի հասնել, Տարասովի խոսքով, կարելի է ակնկալել ծրագրերի իրականացման հնարավորություն: Բայց ռուս փորձագետն ասաց, որ նման մասսայական հավաքներ դեռ չի տեսել:
«Այսինքն` պատահում է, որ հավաքում են, ապա ցրվում են, սակայն նման փողոցային ակցիաները պետք է կայուն ներկայություն ունենան փողոցում, ոչ թե ակտիվանան ինչ-որ գործողությունների ազդեցության տակ, ապա ցրվեն»,- նման կարծիք հայտնեց Տարասովը:
Ռուս քաղաքագետի կարծիքով, իշխանությունն ամեն դեպքում լուրջ հակազդեցություն ցուցաբերելու ցանկություն չունի, իսկ ընդդիմադիրները ցանկանում են խաղաղ կերպով հասնել իրենց նպատակներին, ինչը ողջունելի հանգամանք է: «Կարծում եմ` ամեն բան խաղաղ կավարտվի»,- ասաց նա: