«Ընտրությունն այստեղ է, ոչ թե՝ փողոցում, եթե փողոցում լիներ ընտրությունը, մենք կլինեինք փողոցում». Գալուստ Սահակյան

Հասարակության մեծամասնությունը, որն ընտրել է ՀՀԿ-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այսօր փողոցում կանգնած չէ: Այսօր Ազգային ժողովում վարչապետի ընտրությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե երեկ ոստիկանները ձայնային նռնակ են նետել մարդկանց ուղղությամբ՝ Գ. Սահակյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ դրանից:

Հարցին՝ եթե Սերժ Սարգսյանն այդքան աջակիցներ ունի, ինչո՞ւ հիմա նրանք փողոցում կանգնած չեն՝ ի աջակցություն Ս. Սարգսյանի ընտրությանը, Գ. Սահակյանն այսպես պատասխանեց. «Ո՞ր ընտրությանը: Ընտրությունն այստեղ է, ոչ թե՝ փողոցում, եթե փողոցում լիներ ընտրությունը, մենք կլինեինք փողոցում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30