
Հարավկորեական օդուժը ԱՄՆ-ի զինվորականների հետ միասին կմասնակցի Գուամ կղզու վարժանքներին

Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը կմասնակցեն Silver Flaf 2018 միջազգային զորավարժություններին, որոնք ապրիլի 18-25-ին կանցկացվեն Գուամ կղզու «Անդերսեն» ամերիկյան ավիաբազայում:
Այդ մասին ապրիլի 17-ին հայտնել է KBS հեռուստաալիքը: Զորավարժություններն անցկացվում են Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարության կողմից: Դրանց կմասնակցեն նաեւ Ավստրալիայի եւ Սինգապուրի ներկայացուցիչները:
«Անդերսեն» ավիաբազայում ենթակառուցվածք կա B-52, B-2 եւ B-1B ռմբակոծիչների եւ օժանդակ ավիացիայի երկարատեւ տեղակայման համար: Անցյալ տարի ՑՏԱԿ գործակալությունը հայտնել է, որ Փհենյանը Գուամ կղզում գտնվող ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին կանխիչ հրթիռահարված հասցնելու պլան է մշակում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: