Բաժիններ՝

ՄԵՐԿՕՍՈւՐ-ն սպասում է փոխգործակցության առաջարկությանը ԵԱՏՄ-ի պատասխանին

Հարավային Ամերիկայի երկրների շուկան՝ ՄԵՐԿՕՍՈւՐ-ը, փոխգործակցության վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել ԵԱՏՄ-ի երկրների իշխանություններին եւ սպասում է պատասխանին. վերջնական նպատակն է՝ հասնել երկու տնտեսական միությունների միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնության: Այդ մասին ՌԴ-ում Արգենտինայի դեսպան Ռիկարդո Էռնեստո Լագորիոն հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

«ՄԵՐԿՕՍՈւՐ-ը ներկայացրել է փոխըմբռնման հուշագրի սեւագիր տարբերակը եւ սպասում է պատասխանի: Մենք ցանկանում ենք առաջընթացի հասնել ոչ միայն այդ փաստաթղթի ստորագրման կապակցությամբ, այլեւ, վերջին հաշվով, ՄԵՐԿՕՍՈւՐ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքնման ուղղությամբ»,-ասել է դեսպանը: «Դրանք երկու շատ կարեւոր տնտեսական տարածքներ են, եւ մենք ցանկանում են շարժվել առաջ:

Այժմ մենք առաջին փուլում ենք եւ սպասում ենք, որ ԵԱՏՄ-ի երկրների իշխանությունները պատասխանեն առաջարկությանը: Սկզբում հարկավոր է պարզություն մտցնել հուշագրի հարցում, իսկ հետո անցնել ազատ առեւտրի մասին համաձայնագրին»,-հավելել է Էռնեստո Լագորիոն: ՄԵՐԿՕՍՈւՐ-ը Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկան է, որը միավորում է Արգենտինան, Ուրուգվայը, Պարագվայը եւ Բրազիլիան: Նրանց բաժին է ընկնում 250 մլն մարդ եւ մայրցամաքի միագումար ՀՆԱ-ի ավելի քան 75 տոկոսը: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս