
Նաիրա Զոհրաբյանը ոտքով է եկել ԱԺ. ինչպես է քվեարկելու «Ծառուկյան» դաշինքը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն այսօր, սովորության համաձայն, ոտքով է եկել ԱԺ:
Ն. Զոհրաբյանն անհեթեթություն համարեց այն լուրերը, թե պատգամավորներն ԱԺ-ում են գիշերել: Անդրադառնալով այսօր կայանալիք վարչապետի քվեարկությանը՝ Ն. Զոհրաբյանն ասաց, որ իրենց ամեն պատգամավոր կքվեարկի իր խղճի մտոք: Նա ասաց, որ ինքն անձամբ դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը:
Խոսելով վերջին օրերին ընդդիմության գործողությունների մասին՝ Նաիրա Զոհարբյանն ասաց, որ ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի իր գործողություններն անելու.
«Հակաօրինական գործողութուններ մինչ այս պահը չեմ տեսել: Եթե ՀՀԿ-ն ունի քաղաքական որոշում, եթե մենք ժողովրդավարական երկիր ենք, և կան ուժեր, որ համաձայն չլինելով այս կամ այն որոշմանը, սահմանադրությամբ բացառապես թույլատրված միջոցներով կարող են դեմ արտահայտվել»:
ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ իրենք որոշում ունեն՝ քվեարկության ձևի և բովանդակության հետ կապված, բայց չհստակեցրեց, թե ինչպես են քվեարկելու, միայն նշեց, որ ինքը ելույթ կունենա և կհայտնի: