
Ուղեղի քաղցկեղից բուժվող Մակքեյնն աղիների վիրահատություն է տարել

ԱՄՆ-ի սենատոր Ջոն Մակքեյնը, որը բուժվում է ուղեղի քաղցկեղից, աղիների վիրահատություն է տարել: Այդ մասին ապրիլի 16-ին հայտնել է քաղաքական գործչի գրասենյակը: Վիրահատությունը կատարվել է դիվերտիկուլիտի՝ աղիների բորբոքային հիվանդության պատճառով, ասված է հաղորդագրության մեջ:
Սենատորի դուստր Մեգանը Twitter-ում հայտնել է, որ իր հայրը կայուն վիճակում է: Նրա խոսքով՝ վիրահատությունը կատարվել է Արիզոնայի նահանգի Ֆենիքսի հիվանդանոցում: Մակքեյնի մոտ, որն 81 տարեկան է, 2017 թվականին ախտորոշել են ուղեղի ագրեսիվ քաղցկեղ՝ գելիոբլաստոմա: Մակքեյնն ակտիվ բուժում է անցնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: