«Եթե ձեր աջ այտին ապտակեն, ձախը դեմ տվեք՝ թող ապտակեն». Նիկոլ Փաշինյանը կոչ արեց չտրվել սադրանքների

Այսօր Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոսեց ոստիկանների կողմից ցուցարարների ավտոմեքենաները ջարդելու մասին:

Նա ասաց, որ դա արվում է, որ մարդիկ զայրացած սկսեն պատասխանել: Նա հորդորեց սադրանքների չտրվել. «Մի փորձեք ձեր ավտոները պաշտպանել, ինչքան ուզում են, թող ջարդեն»:

Ն. Փաշինյանը նշեց, որ լուրեր են շրջանառվում, որ խմբեր են ձևավորվել, որ ուզում են խանութներ թալանել. «Այն մարդը, որ բռնություն կգործադրի որևէ մեկի նկատմամբ, խանութ կթալանի, ոստիկանի նկատմամբ բռնություն կգործադրի, կհայհոյի, մեր շարժման հետ որևէ կապ չունի: Սերժ Սարգսյանը միայն մի փրկության ձև ունի, որ կարողանա մեզ ներքաշել սադրանքների մեջ ու քաղաք տանկեր մտցնելու առիթ ունենա»:

Ն. Փաշինյանն առաջարկեց քրիստոնեական առածի նման անել. «Եթե ձեր աջ այտին ապտակեն, ձախը դեմ տվեք՝ թող ապտակեն, բայց Սերժը պետք է հեռանա»:

Նա հայտարարեց, որ վաղն առավոտյան 11-ից սկսելու են իրենց ակցիաներն Էրեբունի վարչական շրջանից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30