«ՀՀ իշխանությունները դեռ կարողանում են իրենց համարժեք դրսևորել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ուկրաինացի քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Վիտալի Պորտնիկովը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին, «Իմ քայլը» շարժման բողոքի միջոցառումներին և դրանց ճակատագրին:
Երևանի փողոցներում և հանրապետության մարզերում ավելի քան մեկ շաբաթ շարունակվում է ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքները, որ ոտքի է հանել հազարավոր ցուցարարների, հատկապես՝ երկրի երիտասարդ սերուցքին:
«Ժողովուրդ, էսօր էս ինչ արեցիք, էս ինչ բոմբել բոմբեցիք։ Այլևս ամբողջ աշխարհն է տեսնում, որ սա ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխություն է, որը հաղթելու է շատ շուտով»,- այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
«Դուք այսքան ազնիվ, այսքան անաղարտ, այսքան միասնական եղել եք այսօր և կլինեք վաղը։ Ես հպարտ եմ, որ հայ եմ, որ այս ազգի մի փոքրիկ մասնիկն եմ, ձեզ հետ եմ, կամ ու կլինեմ»,- այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը։
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը Lockheed Martin-ի հետ 928 միլիոն դոլարի պարտավորագիր են կնքել, որը ենթադրում է առաջին ամերիկյան գերձայնային կառավարվող հրթիռի ստեղծումը:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները «Առավոտ» օրաթերթի հարցերին:
Այս պահին Հանրապետության հրապարակում տեղի է ունենում Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության հերթական հանրահավաքը:
Անկեղծ լինելով և ընդունելով, որ իշխանության որոշ ներկայացուցիչները որոշ դեպքերում իրականությունից կտրված «գոնռով» են հանդես գալիս, ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց վերանայել իրենց մոտեցումները և երկխոսություն սկսել բոլոր հարթակներում, որպեսզի ապահովվի երկրի կայունությունը:
Վերջին օրերին Երևան քաղաքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ բազմաթիվ խաղաղ ցուցարարներ բերման են ենթարկվել Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներ:
«Ես կոչ եմ անում շոու-բիզնեսի ներկայացուցիչներին՝ վեր կացեք, եկեք այստեղ, ժողովրդի կողքին եղեք»,- այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը։
Այսօր Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, պատգամավոր Արարատ Միրզոյանն անդրադարձավ իշխանությունների կողմից արվող երկխոսության կոչերին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել երկխոսության կոչով՝ բանակցային սեղանի շուրջ հրավիրելով «Իմ քայլը» շարժման առաջնորդներին:
Քիչ անց Հանրապետության հրապարակում կմեկնարկի «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը:
«Իրականում բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ համակարգային տեսակետից երկրի վիճակը ծայրահեղ փակուղի է մտել, և կարծում եմ, որ բանակցային սեղանի շուրջ պետք է սկսել հենց այս հարցի քննարկումից»:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Հունաստանն իր երկրի թշնամիների պատսպարան է համարել ի պատասխան փախուստի դիմած թուրք զինվորականին ազատելու Աթենքի որոշման, որին Անկարան մեղադրել է 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։
ԱՊՀ-ի երկրների գլխավոր շտաբները մտադիր են համագործակցել անօդաչու ավիացիայի կիրառման, այդ թվում՝ դրան հակազդելու բնագավառում:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ է անում հավաքների մասնակիցներին բացել փողոցներն ու գնալ Հանրապետության հրապարակ: Այս մասին նա գրել է ֆեյբուքյան իր էջում:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) հայազգի պատգամավոր Գարո Թայլանը օրինագիծ է ներկայացրել ԹԱՄԺ և դիմելով Թուրքիայի իշխանություններին և կոչ արել նախ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա քաղաքացիություն շնորհել ցեղասպանության զոհերի ժառանգներին:
Սիրիահայ Ժիրայր Կարպիսի Քեչեճյանի մարմինը, ով չորս տարի առաջ անհետ կորել էր, գտնվել է:
Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և վարչապետ Սապար Իսակովը: Ղրղզստանի նախագահի ուղերձում մասնավորապես ասված է.
Մեծ Բրիտանիայի գահաժառանգ Ուելսի արքայազն Չառլզն ընտրվել է Համագործակցության ապագա ղեկավար:
«Ինքը նախազգուշացնում էր, որ իրենք առայժմ համբերում են, այս տակտիկան են ընտրել, որ աստիճանաբար, ժամանակի հետ կցրվեն, բայց եթե այլ ճանապարհ չլինի, ստիպված են լինելու ավելի կոշտ գործողությունների անցնել»:
ՀՀԿ-ն բացառում է այս պահին Հայաստանում ստեղծված իրավիճակից ելնելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը։ «Նման օրակարգ այս պահին մենք չենք քննարկել: Արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չի, որ երբ ուզենք, անցկացնենք, դա պետք է սահմանդրական նորմ լինի», – Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Հոգեբան Սամվել Խուդոյանը, անդրադառնալով վերջին օրերին Երևանում կատարվող իրադարձություններին, նշում է, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի հիմնական նպատակը հստակ չէ:
Նիկոլ ջան, տղա՛ս, ամբողջությամբ կիսում եմ մտահոգություններդ, կարգախոսդ, բայց անհանգիստ եմ թե՛ քեզ համար, թե՛ հազարավոր երիտասարդների համար, որոնց մեջ է նաև թոռնիկս, ում չեմ էլ փորձի ետ պահել:
Հայաստանի մայրաքաղաք Երևանում հավաքների անցկացման կապակցությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը (Իսպանիա) ապրիլի 20-ին բոլոր ներգրավված կողմերին կառուցողական երկխոսության կոչ է արել:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ նշանակվել են գյուղատնտեսության, արդարադատության, մշակույթի նախարարներ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Դավիթ Տոնյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ՕՊԷՔ-ին մեղադրել է նավթի գների արհեստական բարձրացման մեջ։