Դավիթ Բաբայանը՝ Ադրբեջանի ակտիվացման մասին

«Հակառակորդն ուշի-ուշով հետևում է հայաստանյան իրադարձություններին, և չի բացառվում, որ փորձի այդ առիթով օգտվել։ Դա մեկ անգամ չէ, որ եղել է։ Պետք է պարզապես աչալուրջ լինել, հատկապես՝ մեզ նման երկրի համար, որն ունի այդքան բարդ իրավիճակ՝ աշխարհաքաղաքական առումով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանի ակտիվացումը պայմանավորված է հայաստանյան իրադարձություններով։

Ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը: Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր:

Դավիթ Բաբայանն ասաց, որ հիմա բանակը կրկնակի աչալուրջ է, այդ տեղաշարժերին հատուկ ուշադրություն են դարձնում։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Ադրբեջանն օգտվի Հայաստանում ստեղծված իրավիճակից և դիմի ռազմական գործողությունների, նա պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է. «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան այդ բոլոր գործընթացները։ Մենք ուզում ենք, որպեսզի նորմալ, օրենքի սահմաններում հարցը լուծվի, ինչպես նախագահ Սահակյանն է իր կոչում դիմել։ Երբևիցե չպետք է մոռանանք արտաքին վտանգի մասին, ինչպես կոչում է նշված՝ դա չի կարող չանդրադառնալ, փաստ է»։

Կարդացեք նաև

Դավիթ Բաբայանն ասաց, որ այս պահին իրավիճակը վերահսկելի է. «Այդ տեղաշարժը նկատելի է, հետևում ենք, տեսնենք։ Ամեն ինչ վերահսկվում է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30