
Սերժ Սարգսյանը փորձել է ստանալ միաջազգային հանրության «դաբրոն»

Այսօր Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, պատգամավոր Արարատ Միրզոյանը ելույթ ունեցավ:
«Այսօր Սերժ Սարգսյանը «Մարիոթ» հյուրանոց է հրավիրել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին և փորձել է այնպես ներկայացնել իրավիճակը, որ մենք խառնիճաղանջ ամբոխ ենք, և ինքը պետք է միջոցներ ձեռնարկի: Այսօր Սերժ Սարգսյանն այդ հանդիպման ժամանակ փորձել է ստանալ միաջազգային հանրության «դաբրոն»: Նա այդ «դաբրոն» չի ստացել: Քանի որ մեր շարժումը, մեր արդար գործը գտնվում է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում, և այն կողմից փորձել են սխալ ազդակներ գնալ դեսպանություններին, մենք այսօր հայտարարություն ենք ընդունել»,- հայտարարեց Ա. Միրզոյանը: