
«Կամեցողների կոալիցիան» պետք է դառնա «վճարողների կոալիցիա». Բելգիայի վարչապետ

ՀայերենՀայաստանՏնտեսությունԱշխարհՄշակույթՍպորտՓաստերի ստուգումՀատուկ նախագծերՀարցազրույց…ԼուսանկարՏեսանյութՓոդքասթ լրահոսԵվրոպա16:39, 2 հոկտեմբերի 2025«Կամեցողների կոալիցիան» պետք է դառնա «վճարողների կոալիցիա». Բելգիայի վարչապետԿարդացեք հոդվածը` РусскийՈւկրաինայի հարցով «կամեցողների կոալիցիան» պետք է դառնա «վճարողների կոալիցիա»․ այդ դեպքում անհրաժեշտ չի լինի պահանջել ռուսական ակտիվների բռնագրավում:
Այդ մասին լրագրողներին ասել է Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուն պես:
«Կամեցողների կոալիցիան պետք է վերածվի վճարողների կոալիցիայի», – նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը: Պաշտոնյան նշել է, որ եթե «այդ կոալիցիայի բոլոր երկրները ներդնեն իրենց ավանդը, ապա ակտիվների բռնագրավում չի պահանջվի»:
Դե Վևերը կրկնել է, որ Բելգիան դեմ է հանդես գալիս ակտիվների բռնագրավմանը, քանի որ առայժմ «ԵՄ երկրներից չի ստացել անհրաժեշտ երաշխիքներ» ֆինանսական ռիսկերը կիսելու վերաբերյալ, որոնք թագավորության համար անխուսափելիորեն կառաջանան Բելգիայի իրավասության տակ գտնվող Euroclear հարթակում սառեցված մոտ 200 միլիարդ եվրոյի ռուսական սուվերեն ակտիվների բռնագրավման դեպքում: