Բաժիններ՝

Բելգիան իրավական երաշխիքներ է պահանջում ԵՄ-ից՝ ռուսական սառեցված ակտիվների բռնագրավման համար

Բելգիան առայժմ շարունակում է հրաժարվել իր իրավասության տակ գտնվող ռուսական ակտիվների բռնագրավումից՝ ԵՄ բոլոր երկրների ղեկավարներից պահանջելով լիարժեք իրավական երաշխիքներ տրամադրել թագավորության ֆինանսական ռիսկերը կիսելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, այս մասին լրագրողներին հայտնել է Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուն պես:

«Ազատ գումար գոյություն չունի: Միշտ կան հետևանքներ: Ես իմ գործընկերներին երեկ (խմբ.՝ հոկտեմբերի 1-ի ԵՄ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ) բացատրել եմ, որ անհրաժեշտ են նրանց ստորագրությունները, որոնք կասեն, որ եթե մենք վերցնենք (խմբ.՝ ՌԴ նախագահ) Պուտինի փողը, օգտագործենք այն, ապա բոլորս պատասխանատվություն ենք կրելու, եթե ինչ-որ բան սխալ ընթանա», – ասել է պաշտոնյան: 

Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների մեծ մասը Բելգիայում է, քանի որ այնտեղ է գտնվում Euroclear արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիան:

Ռուսաստանի սուվերեն ակտիվների անօրինական բռնագրավման դեպքում ֆինանսական ռիսկերը ներառում են, այդ թվում, բելգիական ակտիվների զանգվածային բռնագրավման հնարավորություն ամբողջ աշխարհում՝ Ռուսաստանի կողմից նախաձեռնված դատական ​​​​հայցերի հիման վրա՝ որպես գողացված ակտիվների փոխհատուցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս