Ադրբեջանն ու Հայաստանն արդեն հարմարվել են խաղաղ կյանքին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։

Անտոնիո Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել են Ալիևին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված հաջողությունների համար և հույս հայտնել, որ դա կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմանը։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ խաղաղության օրակարգի հետ կապված նվաճումները պատմական նշանակություն ունեն ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի համար։

«Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն հարմարվել են խաղաղ կյանքին, նշելով, որ մեր երկիրը կշարունակի իր ջանքերը խաղաղության օրակարգը առաջ մղելու համար», – ընդգծեց նա։

Տեսանյութեր

Լրահոս