Բաժիններ՝

Ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի համար 15 դպրոցում ռnւմբ է դրված. սակրավորները դպրոցում որոնողական աշխատանքներ են իրականացնում

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի համար 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրված։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև համայնքային ոստիկանության տարածքային բաժնի հերթապահ խումբը։ Իրավապահները տարհանել են դպրոցի անձնակազմին ու երեխաներին։ Այս պահին սակրավորները դպրոցում որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզում են ահազանգող քաղաքացու ինքնությունը։ Դեպքի փաստով էլ տարածքային ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031