Բաժիններ՝

Դանիայի ներգաղթի նախարարը մուսուլմաններին առաջարկել է արձակուրդ գնալ Ռամադան ամսին

Դանիայի ներգաղթի ու ինտեգրացման նախարար Ինգեր Ստոյբերգը Ռամադանի պատվիրանները կատարող մուսուլմաններին, որոնք հրաժարվում են ուտելիքից ու խմիչքից, կոչ է արել արձակուրդ գնալ, որպեսզի վտանգներ չստեղծեն թագավորության մնացած բնակիչների համար:

Այդ մասին հայտնել են դանիական ԶԼՄ-ները: «Ես ցանկանում եմ հորդորել բոլոր մուսումաններին՝ իրենց աշխատատեղերը թողնել Ռամադան ամսին՝ Դանիայի մնացած հասարակության համար բացասական հետեւանքներից խուսափելու համար»,- գրում է Ստոյբերգը BT դանիական թերթի իր սյունակում:

Ստոյբերգը նշում է, որ Դանիայում գործում է դավանանքի ազատությունը, սակայն Ռամադանի պատվիրանների կատարումը կարող է վտանգավոր լինել հասարակության մնացած մասի համար: Մասնավորապես, նախարարը որպես օրինակ բերել է մուսուլման վարորդներին, որոնք օրական ավելի քան տասը ժամ սնունդ չեն ընդունում, բայց շարունակում են գտնվել ղեկի առջեւ:

«Դա կարող է վտանգավոր լինել մեզ բոլորիս համար»,-ընդգծել է Ստոյբերգը, հավելելով, որ Ռամադանն ազդում է մարդկանց «անվտանգության եւ արդյունավետության» վրա: 2018 թվականին Ռամադանն սկսվել է մայիսի 16-ին եւ տեւելու է մինչեւ հունիսի 14-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս