![](/banners/BeFunky-design.jpg)
Մադրիդում հարյուր հազարավոր մարդիկ առանց ջրի են մնացել վթարի պատճառով
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/934286.jpg)
Հարյուր հազարավոր մարդիկ, Մադրիդի գրեթե ամբողջ արեւելյան մասը, առանց ջրի են մնացել վթարի պատճառով: Այդ մասին հայտնել է «Իզաբելա Երկրորդի ջրանցքը», որն ապահովում է քաղաքի ջրամատակարարումը:
Ջրամատակարարման խողովակը ճեղքվել է Նիսետո Ալկալա Սամորա պողոտայում, գոյացել է մեծ ձագարափոս: Վթարի վայրին հարող մի քանի փողոցներում դադարեցվել է ավտոմեքենաների երթեւեկությունը: Ընկերությունը հայտնում է, որ վթարի պատճառ է դարձել «պատահական միջադեպը»:
Տեխնիկական ծառայությունները մեկուսացրել են վթարի վայրը եւ փորձում են տուժած գոտու ջրամատակարարման այլընտրական ուղիներ գտնել: Կազմակերպվել է շշալցված խմելաջրի մատակարարումը: Առանց ջրի մնացած բնակիչների ստույգ թիվը չի նշվում:
Խոսքը վերաբերում է հարյուր հազարավոր մարդկանց, ըստ առանձին ԶԼՄ-ների տվյալների՝ մինչեւ 1 մլն բնակչի: Ընդհանուր առմամբ շուրջ երկու տասնյակ շրջաններ են տուժել Իսպանիայի մայրաքաղաքի արեւելքում եւ հարակից մունիցիպալիտետներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: