Բաժիններ՝

Պաղեստինը կոչ է արել արաբական երկրներին՝ փակել դեսպանատները Գվատեմալայում

Պաղեստինը կոչ է արել արաբական երկրներին՝ փակել իրենց դեսպանատները Գվատեմալայում եւ հրաժարվել այդ երկրից կարդամոնի ներմուծումը ի պատասխան լատինամերիկյան պետության դիվանագիտական ներկայացուցչությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու:

Այդ մասին, ինչպես մայիսի 21-ին հայտնել է «Պաղեստինի ձայն» ռադիոկայանը, հայտարարել է Պաղեստինի նախագահի արտաքին քաղաքական եւ միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նաբիլ Շաաթը:

«Ոչ մի զարմանալի բան չկա այն բանում, որ Գվատեմալան իր դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխեց ԱՄՆ-ից անմիջապես հետո, նման որոշումն սպասելի էր ի սկզբանե, հաշվի առնելով այդ երկրի, ինչպես նաեւ Պարագվայի կախվածությունը Վաշինգտոնից»,- ասել է նա: Նրա կարծիքով՝ արաբների համարժեք պատասխանը կդառնար իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների փակումը Գվատեմալայում եւ հրաժարումը այնտեղ կարդամոնի՝ Մերձավոր Արեւելքում ամենատարածված համեմունքներից մեկի գնումներից, որն ավանդաբար հավելում են սուրճին եւ առաջին ճաշատեսակներին, հաղղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս