Ինչ հարցեր են քննարկվել Սոչիում

Սոչիում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետ առնչվող բոլոր հարցերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: ՀՀ նախագահի նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանդիպումների ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, ողջ ընթացքն անցել է դրական մթնոլորտում, կառուցողական խոսակցություն է տեղի ունեցել»,- նշեց նա:

Վարչապետը կարևորեց այն հանգամանքը, որ հանդիպումների ժամանակ շատ արագ արձանագրվել է, որ կա նորմալ աշխատանքային և բարեկամական մթնոլորտ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031