Բաժիններ՝

Փոմպեոն Իրանին սպառնացել է պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցներով

Միացյալ Նահանգները մտադիր է աննախադեպ ճնշում գործադրել Իրանի վրա, այդ թվում՝ կիրառել պատմության մեջ պատժամիջոցների ամենախիստ ռեժիմը, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքական ուղեգիծը: Այս հայտարարությունը արել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ Վաշինգտոնում՝ «ժառանգություն» ոչ կառավարական հիմնադրամում հանդես գալով ծրագրային ճառով՝ նվիրված Իրանի նկատմամբ ամերիկյան վարչակազմի քաղաքականությանը:

«Նախ՝ մենք աննախադեպ ֆինանսական ճնշում կգործադրենք ռեժիմի վրա: Թեհրանի ղեկավարները չպետք է կասկածեն մեր մտադրությունների լրջությանը «…»: Պատժամիջոցները միայն կուժեղանան եւ ավելի ու ավելի ցավագին կդառնան այն դեպքում, եթե ռեժիմը չփոխի իր ուղեգիծը «…»,-ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: Նրա խոսքով՝ Իրանի ներկայիս ղեկավարության որդեգրած ուղեգիծը «անընդունելի է եւ անարդյունավետ»:

«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը միայն հետաձգում էր Իրանում միջուկային զենքի մշակման հնարավորության հայտնվելը»,-հայտարարել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա տեսանկյունից, Իրանի հետ միջուկային գործարքը «չէր երաշխավորում ամերիկյան ժողովրդի անվտանգությունը»: «Այլեւս դա չի լինելու: «…» Այլեւս չի լինելու Իրանի հզորության անարգել ընդլայնումը»,-ասել է Փոմպեոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031