ՀՀ նոր կառավարության համար առաջնահերթ խնդիր է արտահերթ ընտրությունների անցկացումը. ՀՀ վարչապետ

ՀՀ նոր կառավարության համար շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ արտահերթ ընտրությունների անցկացումը: ՀՀ նախագական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սակայն դա չի նշանակում, որ դա միակ խնդիրն է, որը մենք պետք է լուծենք»,- ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ դրա հետ մեկտեղ կառավարությունն ունի և ունենալու է երկարաժամկետ ծրագիր՝ վստահեցնելով, որ մեկը մյուսին չի խանգարելու: «Ի վերջո, այս կառավարությունը ևս մասնակցություն է ունենալու այդ արտահերթ ընտրություններին: Հարցն այն է, թե ի՞նչ ձևաչափով կմասնակցի»,- ասաց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031