Ֆրանսիայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել՝ ուղղված խիստ խնայողության միջոցառումներին

Ֆրանսիական բազմաթիվ քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում խնայողության միջոցառումների և կառավարության առաջարկած բյուջետային նախագծի դեմ. հինգշաբթի օրը հաղորդել են տեղական լրատվամիջոցները։

Ավելի վաղ Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունները հոկտեմբերի 2-ին նոր բողոքի ցույցեր էին հայտարարել՝ ուղղված իշխանությունների կողմից առաջարկվող խիստ խնայողության միջոցառումների դեմ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Բրունո Ռետայոն հայտարարել է, որ բողոքի ցույցերի օրը 76 հազար իրավապահ կներգրավվի ողջ երկրում, իսկ 5 հազարը՝ Փարիզում և մայրաքաղաքային տարածաշրջանում։

«Figaro» թերթը հայտնում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները խաթարում են երկրի հարավում գտնվող հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Ըստ պարբերականի տեղեկությունների՝ լուրջ խափանումներ են ակնկալվում տարածաշրջանային երկաթուղային ցանցերի աշխատանքում և փոփոխություններ միջքաղաքային մի շարք գնացքների չվացուցակներում։

Թերթը գրում է նաև, որ Փարիզում և մայրաքաղաքային տարածաշրջանում փակվել են մետրոյի մի շարք կայարաններ և նկատվում են ընդհատումներ քաղաքային էլեկտրագնացքների (RER) երկու գծերի աշխատանքում։ Պարբերականի տվյալներով՝ իրավապահ մարմինների աշխատակիցները արագորեն կանխել են փորձը և ձերբակալել երկու ցուցարարի:

Տեսանյութեր

Լրահոս