Բաժիններ՝

Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի նախագահական ընտրություններում 6.2 միլիոն ձայն է հավաքել

Վենեսուելայի ազգային ընտրական խորհուրդը հրապարակել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ երկրորդ տեղեկագիրը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Տեղեկագրի արդյունքներով քվեաթերթիկների 98.78 տոկոսի հաշվարկից հետո Նիկոլաս Մադուրոն հավաքել է 6.2 միլիոն ձայն: Վենեսուելայի ազգային ընտրական խորհրդի հրապարակած առաջին տեղեկագրում նշված էր, որ Մադուրոն հավաքել է 5.8 միլիոն ձայն:

Ընտրություններում Մադուրոյի մրցակից Էնրի Ֆալկոնի օգտին քվեարկել է ավելի քան 1.9 միլիոն մարդ, Խավիեր Բերտուչիի օգտին՝ 989 հազար մարդ, իսկ Ռեյնալդու Կիհադուի օգտին ավելի քան 36.2 հազար ընտրող:

Այսպիսով Նիկոլաս Մադուրոն դառնում է Վենեսուելայի հաջորդ նախագահը՝ 2019-2025թթ ընկած ժամանակահատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031