Պետերբուրգի տնտեսական համաժողովը շուրջ 15 հազար մասնակիցների կհավաքի ավելի քան 100 երկրից
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) մասնակիցների թվաքանակն այս տարի, ըստ կանխատեսումների, կկազմի մոտավորապես 15 հազար: Այդ մասին Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն ռուսական առաջատար լրատվական գործակալություններին հայտնել է ՊՄՏՀ-2018-ի նախօրյակին:
«Հետաքրքրությունն առաջվա պես մեծ է, պաշտոնական պատվիրակություններ են գալու ամբողջ աշխարհի ավելի քան 100 երկրից, մոտավորապես 15 հազար պոտենցիալ մասնակիցներ: Բարձրաստիճան հյուրերից Պետերբուրգում սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին: Ֆրանսիան ու Ճապոնիայն այս տարի ստացել են ՊՄՏՀ-ի հյուր երկրի կարգավիճակ:
Պոլտավչենկոյի խոսքով՝ ՊՄՏՀ-2018-ին կժամանեն 70-ից ավելի երկրների խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից: 2017 թվականին համաժողովը բիզնեսի 14 հազար ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնատար անձանց, փորձագետների, գիտնականների եւ լրագրողների էր հավաքել 143 երկրներից: Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը տեղի կունենա մայիսի 24-ից 26-ը: