ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
Սփյուռքի նախարարը նոր տեղակալ ունի։
Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում կնշանակվի ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջիկայում կքննարկի Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը, որը ստացվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային:
«Գուցե Դոնալդ Թրամփը հույսեր ունի, որ ՀՀ-ում նոր իշխանություններն այլ մոտեցումներ կփորձեն ցուցաբերել, քանի որ նոր իշխանությունների հաստատումից հետո ակտիվորեն խոսում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրենց դիրքորոշումների, կարգավորման գործընթացում Արցախի մասնակցության մասին:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին:
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։ 168.am-ի հետ զրույցում փաստը հաստատեց նաև Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը, սակայն պատճառների մասին հորդորեց դիմել Կ. Գուլոյանին։
Կ. Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել իմ օգնական Ա. Իսոյանին։
Բուրկինա-Ֆասոյի կառավարությունը որոշում է ընդունել խզել դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ:
Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:
ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով մեկնեց Իրանի Արևելյան Ատրպատական նահանգ, որտեղ հանդիպումներ ունեցավ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և գործարար շրջանակաների ներկայացուցիչների հետ:
Որքան երկրում իշխանության լիազորությունները հավասար բաշխված լինեն, այնքան համակարգն ավելի կայուն կլինի: Այս մասին ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք պետք է «սուպերվարչապետության» լիազորություններ նվազեցվեն:
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանին պատգամավորական մանդատ տրամադրելու որոշում կայացրեց:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետեւանքով Սիրիայում եւ Իրաքում, Airwars բրիտանական մոնիթորինգային խմբի գնահատմամբ, սպանվել են 9,6 հազար խաղաղ բնակիչներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողների պատվիրակությանը՝ Ջուզեպպե Գալատիի գլխավորությամբ:
Իրանա-ադրբեջանական սահմանին կանխվել է Իրանից Ադրբեջան թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրման հերթական դեպքը:
Առաջիկա ամիսները ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կընձեռեն՝ պնդել է Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահին գրած նամակում, հավելելով՝ դա է՛լ ավելի լավ պայմաններ կստեղծի Նահանգների և Ադրբեջանի միջև համագործակցությունը խորացնելու համար:
ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրվելը չի նշանակում, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը կարելի է չեղարկել:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 24-ին Սլովակիա կատարած այցի շրջանակում հանդիպել է Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ:
«Պե՞տք են արդյոք արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ՝ երկու մեծ սուբյեկտ պետք է լուծեն այդ հարցը՝ հայ ժողովուրդը և այդ ժողովրդի համապատասխան մարմինը՝ Ազգային ժողովը»:
Լիբանանի խորհրդարանի հայկական խումբը երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել է Սաադ Հարիրիի թեկնածությունը:
Իսպանիայի ոստիկանությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ դատախազությունը Կատալոնիայում լայնամասշտաբ գործողություն են անցկացնում 2017 թվականի հոկտեմբերի 1-ի անկախության հանրաքվեի եւ տարածաշրջանի անկախության կողմնակիցների այլ միջոցառումների անօրինական ֆինանսավորման կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չպետք է լինեն: ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Հակահամակարգային կուսակցություններին համակրում է Եվրամիության անդամ երկրների քաղաքացիների 38 տոկոսը:
ԿԺԴՀ-ի Համգյոն-Պուկտոյի նահանգի Փունգերիի շրջանում մայիսի 24-ին տեղի է ունեցել այդ երկրի միակ միջուկային զինափորձարանի ապամոնտաժման արարողությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 24-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և այլ օրենքներ:
Ադրբեջանական բանկերից միլիոնավոր դոլարներ յուրացնելու կասկածանքով կիբեռհանցագործներ են ձերբակալվել:
Հյուսթոնի համալսարանի ուսանողները քիչ էր մնացել խափանեին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիի ելույթը: