ԿԸՀ-ն Ալեն Սիմոնյանին մանդատից զրկելու արձանագրությունը կքննարկի առաջիկա նիստում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջիկայում կքննարկի Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը, որը ստացվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի քաղաքապետից ստացել է արձանագրություն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Արձանագրությունը ստացվել է այսօր, առաջիկայում մենք սահմանված կարգով կանդրադառնանք այդ արձանագրությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Մուկուչյանը:

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու որոշմանն այն պարագայում, երբ վերջինս Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել` Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Օրենսդրությամբ շատ հստակ ամրագրված է, որ Ազգային ժողովի պատգամավորի կամ Երևանի ավագանու անդամի լիազորությունների դադարեցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթ չի համարվում:

Ազգային ժողովի պատգամավորի դեպքում լիազորությունները դադարում են Ազգային ժողովի նախագահի արձանագրության հիմքով, Երևանի ավագանու անդամի պարագայում` Երևանի քաղաքապետի արձանագրության հիմքով: Այդ արձանագրությունները ստանալու պարագայում պարզ է դառնում, որ առկա է թափուր մանդատ և ԿԸՀ-ի գործառույթ է հանդիսանում մանդատի տրամադրումը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երբեք Ազգային ժողովի պատգամավորի կամ Երևանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու որոշում չի ընդունել»::

Նա հստակեցրեց, որ իրենք ստացել են արձանագրություն, և իրենց գործառույթը մեկն է` թափուր մանդատը տրամադրել հերթական համարի թեկնածուին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031