Լիբանանի խորհրդարանի հայկական խումբը վարչապետի պաշտոնում առաջադրել է Սաադ Հարիրիի թեկնածությունը

Լիբանանի խորհրդարանի հայկական խումբը երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել է Սաադ Հարիրիի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է NNA գործակալությունը, այս մասին ասել է Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին:

Լիբանանի խորհրդարանի հայկական խորհրդարանական խումբը վարչապետի պաշտոնում Հարիրիի թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել է երկրի նախագահ Միշել Աունի հետ հանդիպմանը:

Լիբանանում խորհրդարանական ընտրությունները կայացել են 2018թ. մայիսի 6-ին: Լիբանանի խորհրդարանական ընտրություններին 10 կուսակցություն ներկայացնող մոտ 1000 թեկնածու պայքարել է խորհրդարանի 128 տեղի համար։ «Ալ Մուսթաքբալ» կուսակցությունը խորհրդարանում ստացել է 21 մանդատ, ևս 21 մանդատ ստացել է Ազգային ազատ հոսանք կուսակցությունը, 13 մանդատ` Հըզբոլլահ շարժումը, 12 մանդատ` Ամալ շարժումը, 10 մանդատ` «Լիբանանյան ուժեր»-ը, 2 մանդատ` «Քաղաքացիական հասարակություն 7-ի խմբավորումը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031