Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային:

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը ներկայացրել է վերջերս Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները: Նա ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանում բարեփոխումների իրականացման հարցում կարևոր գործընկեր է, որի հետ մեր երկիրը շահագրգիռ է շարունակելու ակտիվ համագործակցությունը:

Համազեկուցողները գոհունակությամբ արձանագրել են հայաստանյան իրադարձությունների խաղաղ ընթացքն ու հանգուցալուծումը և կարևորել Հանրապետության նախագահի դերն ու ջանքերն այդ գործընթացներում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հետագա գործընթացների վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031