
ԱՄՆ-ն Հայաստանի նոր կառավարության հետ օժանդակության ծրագրեր է քննարկում․ ԱՄՆ դեսպան. Azatutyun.am

Միացյալ Նահանգները Հայաստանի նոր կառավարության հետ քննարկում է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերի վերսկսման հնարավորությունը: Այսօր այս մասին, azatutyun.am-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:
Դեսպանի խոսքով, պաշտոնական Վաշինգտոնի կողմից Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հարցն ընդգրկված է եղել ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի երևանյան բանակցությունների օրակարգում: Ամերիկացի բարձրաստիճան ներկայացուցիչը օրերս Երևանում էր, նրան ընդունեցին նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք Հայաստանի նոր կառավարության հետ քննարկելու, թե ԱՄՆ-ն ինչպես կարող է օժանադակել Հայաստանի նոր կառավարությանը: Տեղյակ եք, որ պետքարտուղարության ավագ ներկայացուցիչը՝ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքն անցած շաբաթ-կիրակի օրերին այստեղ էր: Նա քննարկումներ ունեցավ արտգործնախարարի, վարչապետի ու նախագահի հետ՝ պարզելու, թե ինչպես կարող ենք օժանդակել Հայաստանի նոր կառավարությունը: Քննարկել ենք ԱՄՆ-ի կողմից օժանդակության հնարավոր տարբերակները: Քննարկվել է նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում համագործակցության, օժանդակության այլ տարրերի հնարավորությունը: Այդ քննարկումները շարունակելու ենք»,- ասաց դեսպանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։