Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը հրաժարվեց պաշտոնաթող լինել Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների պատճառով

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտնել է, որ պաշտոնաթող չի լինի Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների պատճառով:

Այդ հայտարարությամբ քաղաքական գործիչը մայիսի 31-ի երեկոյան հանդես է եկել հատուկ հրավիրված ճեպազրույցի ժամանակ։ Բրիֆինգը կայացել է այն բանից հետո, երբ վարչապետին թույլ չտվեցին դիմել բազմամարդ ակիցիայի մասնակիցներին, որոնք պահանջում էին կառավարության հրաժարականը: Բողոքների պատճառ էր դարձել երկու դեռահասների սպանությունը:

Կառավարության ղեկավարն ասել է, որ գործի հետաքննությունն անձամբ ղեկավարելու է երկրի ՆԳ նախարար Գիորգի Գախարիան՝ իր հսկողության ներքո: Անդրադառնալով կառավարության հրաժարականի վերաբերյալ ակցիայի մասնակիցների պահանջին, Կվիրիկաշվիլին ասել է.շ

«Իմ պաշտոնն ինձ համար որեւէ մարդու դժբախտությունից ավելին չարժե: Հենց որ ես համոզվեմ, որ իմ պաշտոնաթողությունը օգուտ կբերի երկրին, թեկուզեւ փոքր-ինչ կբարելավի կամ կլիցքաթափի իրադրությունը, ես մեկ վայրկյան իսկ չեմ երկմտի անելու այդ քայլը: Այսօր այդ իրադրությունը չէ»:

Ակցիայի մասնակիցների պահանջը, որն սկզբնապես ընթանում էր դատախազության շենքի առջեւ, գլխավոր դատախազ Իրակլի Շոտաձեի պաշտոնաթողությունն էր: Այդ ակցիայի ֆոնին դատախազը հրաժարական տվեց, բայց դա չբավարարեց բողոքավորներին: Գլխավոր դատախազության շենքից տեղափոխվելով խորհրդարանի շենքի մոտ՝ նրանք առաջադրեցին նոր պահանջ՝ Վրաստանի կառավարության հրաժարականը: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ չեն ցրվելու այնքան ժամանակ, քանի դեռ չի կատարվել իրենց պահանջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս