Կոտայքի մարզպետը համագործակցելու է ԱԱԾ-ի հետ
Այսօր կառավարության նիստից առաջ Կոտայքի մարզպետի թեկնածու Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իր անելիքները և նշեց, որ համագործակցելու է ԱԱԾ-ի հետ, եթե լինեն նյութեր, կուղարկի ուսումնասիրության:
«Բնականաբար, մարզի ընդհանուր իրողություններից և մարզում առկա քաղաքական կիրավիճակից ելնելով, որպեսզի համադրենք մեր քաղաքական կուրսը և կենտրանական իշխանությունների ծրագիրը պրոյեկտենք մեր մարզին, կլինեն նաև ինչ-որ երևույթներ, ՏԻՄ-երի կառավարման հետ կապված բացթողումներ: Դրանց, բնականաբար, կանդրադանանք»,- ասաց նա:
Ըստ Պետրոսյանի` պետք է վերանայվի այն համայնքապետերի պաշտոնավարման հարցը, ովքեր մի քանի շրջան արդեն ղեկավարում են, բայց տվյալ համայնքները չեն զարգանում:
Հարցին` իրեն կհաջողվի՞ Կոտայքի մարզը դուրս բերել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազդեցությունից, Ռ.Պետրոսյանը պատասխանեց. «Ես գործելու եմ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ինձ վերապահված լիազորությունների ու պարտավորությունների շրջանակներում: Իմ թիվ մեկ առաջնահերթությունը Կոտայքի մարզում լինելու է Կոտայքի մարզի բնակչի վերափոխումը ՀՀ քաղաքացու»: