Վլադիմիր Հակոբյանը պաշտոն չի ստացել․ Hraparak.am

Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, թե 2015 թվականից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար հանդիսացող Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ։ Լուրի իսկությունը պարզելու համար Hraparak.am-ը կապ հաստատեց ԱԱԾ լրատվական բաժնի ղեկավար Սամսոն Գալստյանի հետ, վերջինս հերքեց լուրն ասելով․

-Վլադիմիր Հակոբյանը հանդիսանում է ԱԱԾ սպա, զինծառայաող, որը գործուղված էր նախագահի աշխատակազմ, որպես մամուլի քարտուղար։ Վերջինս իր ծառայությունն ավարտելուց հետո գտնվում է ԱԱԾ կադրերի ռեզերվում։

Այն հարցին, թե այդ դեպքում Գալստյանն ինչու էր ավելի վաղ հաստատել տվյալ նշանակման մասին տեղեկությունը, վերջինս պատասխանեց․

-Տեղի էր ունեցել շփոթմունք, այդ պահին ես պարզապես չէի կարողացել կապ հաստատել ԱԱԾ տնօրենի հետ։

Տեսանյութեր

Լրահոս