Քանի հոգի է լքել ՀՀԿ-ն. արտահոսքը շարունակվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ-ից մեծ արտահոսք է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը տեղեկացրեց, որ այս պահին ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցնելու համար 600 դիմում է ստացվել:

«Մոտ 600 հոգի դիմում են գրել եւ դուրս եկել կուսակցությունից: Իհարկե, դա ամբողջական պատկերը չի, առաջիկայում կճշտենք, կներկայացնենք: Կարող է թիվը մոտ 30, 40-ով շեղում տա »,-ասաց Թադեւոսյանը: Փաստորեն, 600 հոգի ՀՀԿ-ից դուրս է եկել գրավոր դիմում ներկայացնելով՝ պաշտոնապես: Բայց շատ-շատերը ՀՀԿ-ից հեռացել են առանց անդամակցությունը դադարեցնելու մասին դիմումներ ներկայացնելու:

Ասել է, թե իրականում ՀՀԿ-ից հեռացածների թիվն ավելի շատ է: Ի դեպ, արտահոսք է սկսվել նաեւ ՕԵԿ-ից, ընդ որում, այստեղից էլ հեռանում են երիտասարդ կադրերը. երեկ ՕԵԿ-ից հեռանալու մասին հայտարարել են Արթուր Միսակյանը, որ նախկին խոսնակն էր, նաեւ՝ Էդգար Առաքելյանը, որ մինչեւ երեկ այդ կուսակցության խոսնակն էր: Ասել է, թե երիտասարդներն այլեւս իրենց ապագան չեն տեսնում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի կողքին, ով քաղաքական դաշտում ճամբարափոխի համբավ ունի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս