8 մարզպետներ նշանակվեցին

Այսօր կառավարության նիստում նշանակվեցին 8 մարզպետները:

Արարատի մարզպետ նշանակվեց Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ` Ռոմանոս Պետրոսյանը, Արագածոտնի մարզպետ` Աշոտ Սիմոնյանը, Տավուշի մարզպետ` Վահե Ղալումյանը, Շիրակի մարզպետ` Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի մարզպետ` Իշխան Սաղաթելյանը, Վայոց Ձորի մարզպետ` Արարատ Սաղաթելյանը, Լոռու մարզպետ` Հրանտ Մարգարյանը:

«Գործ ունենք քաղաքական պայմանավորվածությունների հետ և մարզպետների նշանակումը կատարվում է կառավարության մեջ ներգրավված ուժերի հետ համագործակցելով»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հետաքրքրվեց, թե որ մարզպետները դեռ չեն նշանակվել: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ չեն նշանակում դեռևս Սյունիքի և Արմավիրի մարզպետները:

«Պարոնա՛յք մարզպետներ, շնորհավորում եմ ձեզ և մաղթում արգասաբեր գործունեություն` ի նպաստ ՀՀ ժողովրդի»,- շնորհավորեց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս