Մեքսիկայում արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել անոմալ շոգի պատճառով
Մեքսիկայի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել երկրի 31 նահանգներից միանգամից 22-ի տարածքի մի մասում անոմալ բարձր ջերմաստիճանների պատճառով: Այդ մասին, ինչպես հաղորդել է Televisa ալիքը, հայտնել է Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությունը։
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ ընդամենը արտակարգ դրություն է հայտարարված 573 մունիցիպալիտետներում: Նահանգների առանձին վայրերում ջերմաստիճանը հասնում է 45- 50 աստիճանի:
Մայիսի 30-ին Մեքսիկայի մայրաքաղաքում նշվել է գրեթե 100 տարվա ընթացքում օրվա ամենաբարձր ջերմաստիճանը. ջերմաչափի սյունը բարձրացել է մինչեւ 31,7 աստիճան: 1919 թվականին այդ ցուցանիշը կազմել է 31,2 աստիճան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: