ԱՄՆ-ի American Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը 130 ուղեւոր էր փոխադրում, ընկել է փոթորկի մեջ եւ առաջամասի լուրջ վնասվածքներ ստացել:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ Արման Կիրակոսյանը հունիսի 5-ին ելույթ է ունեցել Վիեննայում մեկնարկած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի նստաշրջանին:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունքում սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից և նշանակվել սփյուռքի նախարարի օգնական:
Ֆրանսիացի ժայռամագլցող Ալեն Ռոբերը, որը «Սարդ մարդ» մականունն է ստացել առանց հանդերձանքի եւ վտանգականխման միջոցների վերելքների համար, հունիսի 6-ի առավոտյան մագլցել է Սեուլի Lotte World Tower 125-հարկանի երկնաքերը, ինչից հետո ձերբակալվել է ոստիկանության կողմից:
Արարատի մարզպետարանում «կադրային ջարդ» չի սպասվում, սակայն որոշ փոփոխություններ, այնուամենայնիվ, կլինեն:
Ադրբեջանի պետական պարտքը 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է մոտ 10 մլն դոլար (17 մլրդ 7,4 մլն մանաթ):
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Իմ անցյալ շաբաթվա հոդվածում՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի օգտին լոբբինգի համար գաղտնի ֆինանսավորման մասին, ես անդրադարձել էի այն վարձատրությանը, որը տրվել է «նախագահ Ալիևի հետ սերտ կապեր ունեցող նավթի և գազի հարցերով ազդեցիկ մի խորհրդատուի, որն իրեն ներկայացնում է որպես գաղթականի հաջող պատմություն ունեցող և ապրում է Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում, միևնույն ժամանակ լոբբինգ է անում ԱՄՆ-ի կառավարությանը իր հայրենիքի օգտին»:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը հրապուրված չէ կառավարության ծրագրով, բայց կողմ է քվեարկելու: «Ես կարդացել եմ ծրագիրը, չեմ կարող ասել, որ հրապուրված եմ, բայց կողմ եմ քվեարկելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Սարգսյանը:
Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրոպական միության 2021-2027 թվականների բյուջեից 16 մլրդ եվրո հատկացնել տիեզերական ծրագրի զարգացման համար:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հունիսի 6-ին վերստին վարչապետ է նշանակել ANO շարժման առաջնորդ եւ դոլարային միլիարդատեր Անդրեյ Բաբիշին եւ հանձնարարել է նրան՝ կազմել կառավարություն:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հունիսի 5-7-ը անց է կացնելու եռամսյակային հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման և չկատարման հանգամանքները:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը նորմալ է համարում, որ մի խումբ պատգամավորներ լքել են խմբակցությունը։ Նրա խոսքով՝ այդ պատգամավորների կարծիքով՝ ՀՀԿ խմբակցությունում մնալը իրենց համար այլևս նպատակահարմար չէ։
Արցախում տեղի ունեցող բարեփոխումների նախաձեռնման վրա արտաքին որևէ միջամտություն չկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, որն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, որը հրաժարականի դիմում է ներկայացրել, գտնում է, որ Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետևանք են։
ԵՄ-Հայաստան հարաբերություններում 2015 թվականի հունվարից արձանագրվել է զգալի զարգացում: Երկկողմ գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ու պայմանական կիրարկման մեջ մտնելը, ինչպես նաեւ «Գործընկերության առաջնահերթությունների» ամփոփումը, որը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարին նպաստել են այդ հաջողությանը:
Եվրահանձանաժողովը (ԵՀ) հավանություն է տվել ամերիկյան ապրանքների ներմուծման՝ 2,8 միլիարդ եվրո գումարի մաքսերի սահմանմանն ի պատասխան Եվրամիության երկրների կողմից մատակարարվող պողպատի եւ ալյումինի համար հունիսի 1-ից ԱՄՆ-ի սահմանած գանձումների:
«Մենք կադրային այս փոփոխությամբ հստակ մեսիջ ենք ուղարկում հանրությանը, որ մեզ պետք է միասնություն, որ Ղարաբաղում հասարակության մեջ չլինի պառակտում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հրաժարականի դիմում ներկայացրած՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը։
Վաղհեղափոխական մթնոլորտն ավելի շատ սիրում է պայքար, թշնամիներ, կոչեր, հետո նույնը՝ այլ հերթականությամբ։ Քիչ պահանջարկ կա փաստարկված խոսքի, մասնագիտական, փորձագիտական տեսակետի, առաջարկների։
«Ես պատասխանատվությունից չեմ խուսափում, չի կարող քաղաքական ամենախոշոր ուժը խուսափել պատասխանատվությունից, շարունակելու եմ ղեկավարել կուսակցությունը և մասնակցել նախագահի կողմից իրականացվող բարեփոխումներին»:
«Ես այդ տեսակետին չեմ, ես ընտրվել եմ ռեյտինգային կարգով, Շիրակից եմ ընտրվել, և Շիրակը բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք ներկայացնելու համար առայժմ անելիք ունեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցությունից հեռացած պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը` մեկնաբանելով տեսակետը, որ ՀՀԿ խմբակցությունը լքողները պետք է վայր դնեն մանդատները:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել է, որ հանդես է գալիս Ռուսաստանի հետ երկխոսություը պահպանելու օգտին եւ այն կարեւոր է համարում, այդ թվում՝ այն տարաձայնությունների լույսով, որոնք այժմ գոյություն ունեն Արեւմուտքի եւ ՌԴ-ի հարաբերություններում։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Անի Ավետյանը նշանակվել է փոխվարչապետի ռեֆերենտ:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն ասում է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Բակո Սահակյանի կողմից սկսված բարեփոխումների շրջանակներում։
Վերաքննիչ դատարանում հունիսի 6-ին քննվեց 5 տարի 5 ամսով դատապարտված Գևորգ Սաֆարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
ԱԺ Հանրապետական խմբակցությունը խորհրդարանում կորցրել է բացարձակ մեծամասնությունը, բայց շարունակում է մնալ ամենաշատ ներկայացված քաղաքական ուժը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
ՆԱՏՕ-ի նոր ծովային հրամանատարություն կծավալվի ԱՄՆ-ում, իսկ լոգիստիկայի գծով հրամանատարություն՝ Գերմանիայում:
Վերջին շրջանում տարբեր մասնագիտական քննարկումներ ծավալվեցին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու գործընթացի մանրամասների և ժամկետների վերաբերյալ:
Իսպանիայի կառավարության նախկին նախագահ Մարիանո Ռախոյը հայտարարել է, թե մտադիր է վերջնականապես լքել քաղաքականությունը:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հայտարարել է, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբբ պայմանավորված դադարեցնում է ՀՀ Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը: