Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի նոր հրամանատարություններ կծավալվեն ԱՄՆ-ում և Գերմանիայում

ՆԱՏՕ-ի նոր ծովային հրամանատարություն կծավալվի ԱՄՆ-ում, իսկ լոգիստիկայի գծով հրամանատարություն՝ Գերմանիայում: Այդ մասին հունիսի 6-ին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների՝ հունիսի 7-8-ին կայանալիք հանդիպման նախաշեմին կազմակերպված մամուլի ասուլիսում։

«Մենք կընդլայնենք եւ կհաստատենք Ատլանտիկայի գծով նոր ծովային հրամանատարությունը ԱՄՆ-ում, ինչպես նաեւ լոգիստիկայի գծով նոր հրամանատարությունը Գերմանիայում»,-ասել է նա: Գլխավոր քարտուղարը հայտնել է, որ 2020 թվականից դաշինքը մշտական պատրաստության վիճակում է պահելու 30 գումարտակ, 30 մարտանավ, 30 ավիացիոն ստորաբաժանում: «Մենք կհաստատենք ՆԱՏՕ-ի պատրաստության «չորս 30-ների» նախաձեռնությունը:

Մինչեւ 2020 թվականը մենք պատրաստության վիճակում կունենանք 30 գումարտակ, 30 ավիաէսկադրիլիա եւ 30 ռազմանավ, որոնք (ռոտացիոն հիման վրա) 30 օրվա ընթացքում կգտնվեն պատրաստության վիճակում»,- ասել է նա:

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների միջեւ իրանական միջուկային ծրագրի եւ առեւտրի շուրջ առկա տարաձայնությունները չեն խարխլի դաշինքի միասնությունը: «Մենք շատ լուրջ տարաձայնություններ ունենք լուրջ հարցերի շուրջ: Չնայած դրան, մենք պետք է պաշտպանենք դաշինքի ամրապնդումը: Չնայած այդ տարաձայնություններին, մենք անդրատլանտյան կապի թուլացում չենք տեսնում»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս