Բաժիններ՝

ԵՀ-ն հավանություն տվեց ԱՄՆ-ից ապրանքների ներմուծման՝ 2,8 մլրդ եվրոյի չափով պատասխան մաքսերին

Եվրահանձանաժողովը (ԵՀ) հավանություն է տվել ամերիկյան ապրանքների ներմուծման՝ 2,8 միլիարդ եվրո գումարի մաքսերի սահմանմանն ի պատասխան Եվրամիության երկրների կողմից մատակարարվող պողպատի եւ ալյումինի համար հունիսի 1-ից ԱՄՆ-ի սահմանած գանձումների: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

Ապրանքների ցուցակը բովանդակում է մի քանի տասնյակ անվանումներ, ներառյալ գյուղատնտեսական արտադրանք (եգիպտացորեն բրինձ, լոռամրգի), սննդամթերք (նարնջի հյութ, արախիսի յուղ, վիսկի եւ ծխախոտեղեն), կոսմետիկա, հագուստ, մետաղագործական արտադրանք, մոտոցիկլետներ, կատերներ, զբոսանավեր եւ այլ ապրանքներ: Առաջարկվում է դրանց համար մաքս սահմանել 25 տոկոսի չափով: Նաեւ 10 տոկոս մաքսով կհարկվեն խաղաթղթերը: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներն ակնկալում են, որ որոշումը Եվրամիության երկրների հետ կհամաձայնեցվի մինչեւ հունիսի վերջը, եւ այն ուժի մեջ կմտնի արդեն հուլիսին:

Նշվում է, որ ԱՄՆ-ի մաքսերը կվերաբերեն Եվրոպայից ներմուծվող՝ 6,4 միլիարդ եվրո ընդհանուր գումարի ապրանքների: Եվրամիությունը պլանավորում է համաչափ պատասխան տալ այդ չափին՝ ամերիկյան ապրանքների համար մաքսեր սահմանելով եւս 3,6 միլիարդ եվրո ծավալով երեք տարվա ընթացքում կամ է Վաշինգտոնի գործողությունների գանգատարկման վերաբերյալ Առեւտրի համաշխարհային կազմակերպության դրական վճռից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` AFP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս