Հրապուրված չէ, բայց կողմ է քվեարկելու

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը հրապուրված չէ կառավարության ծրագրով, բայց կողմ է քվեարկելու: «Ես կարդացել եմ ծրագիրը, չեմ կարող ասել, որ հրապուրված եմ, բայց կողմ եմ քվեարկելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Սարգսյանը:

Հարցին, եթե հրապուրված չէ, ինչո՞ւ է որոշել կողմ քվեարկել, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մենք պետք է նպաստենք, որպեսզի կառավարությունը չձախողվի, պետք է այնպես անենք, որ գոնե մեր պատճառով չձախողվի: Կարծում եմ, որ հարկավոր է աջակցել, կողմ քվեարկել, որպեսզի մարդիկ անցնեն իրենց գործառույթների իրականացմանը»:

Տեսանյութեր

Լրահոս