Ֆելիքս Ցոլակյանը վայր կդնի՞ մանդատը

«Ես այդ տեսակետին չեմ, ես ընտրվել եմ ռեյտինգային կարգով, Շիրակից եմ ընտրվել, և Շիրակը բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք ներկայացնելու համար առայժմ անելիք ունեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցությունից հեռացած պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը` մեկնաբանելով տեսակետը, որ ՀՀԿ խմբակցությունը լքողները պետք է վայր դնեն մանդատները:

Հարցին` ՀՀԿ-ն ներդրում չունի՞ իր ընտրվելու մեջ, միայն ի՞նքն է ներդրում բերել ՀՀԿ-ին, Ֆ.Ցոլակյանը պատասխանեց. «Երկուսն էլ եղել է»:

Դիտարկմանը, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել էր, որ ցանկացել են հեռացնել Ցոլակյանին, բայց նա խնդրել է, որպեսզի ինքը գնա, պատգամավորը հակադարձեց. «Վահրամ Բաղդասարյանը ասում է` մայիսի 1-ից պարոն Ցոլակյանը` սիրողական կարգով: Ինքը պատասխանել է, վերջացավ: Ինչի՞ մասին է խոսքը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս