Բաժիններ՝

Սեուլում ֆրանսիացի ժայռամագլցողին ձերբակալել են Lotte երկնաքեր բարձրանալու համար

Ֆրանսիացի ժայռամագլցող Ալեն Ռոբերը, որը «Սարդ մարդ» մականունն է ստացել առանց հանդերձանքի եւ վտանգականխման միջոցների վերելքների համար, հունիսի 6-ի առավոտյան մագլցել է Սեուլի Lotte World Tower 125-հարկանի երկնաքերը, ինչից հետո ձերբակալվել է ոստիկանության կողմից: Այս մասին հայտնել է WTN հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ ժայռամագլցողը վերելքն սկսել է առավոտյան ժամը 8-ի կողմերը եւ երկու ժամում հասցրել է բարձրանալ 75-րդ հարկ, որտեղ նրան բռնել են ոստիկանները: Ռոբերին առաջադրել են գործարարության վարմանը խոչընդոտներ ստեղծելու մեղադրանքներ: Ֆրանսիացին Սեուլի ամենաբարձր շենքի նվաճման թույլտվություն չի ստացել դրա գործարկուից՝ Lotte Property&Development ընկերությունից:

Ռոբերի խոսքով՝ ինքը երկնաքեր բարձրանալու որոշում է ընդունել Կորեական թերակղզուց վերջին դրական նորությունների ֆոնին: «Ես որոշեցի նվաճել աշտարակը, որպեսզի այդ կերպ նշեմ արագ բարելավվող կապերը Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ»,- ասել է նա:

Ավելի վաղ Ռոբերն իր նվաճումների համար գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նրա հաշվին բարձրաբերձ կառույցներ բազմաթիվ վերելքներ են գրանցված ամբողջ աշխարհում: Մասնավորապես, նա նվաճել է Պետրոնաս աշտարակը Քուալա Լումպուրում, տարբեր երկրների բանկերի շենքեր, Մոսկվայի պետական համալսարանի գլխավոր շենքը եւ աշխարհի ամենաբարձր շենքը՝ «Բուրջ Խալիֆա» երկնաքերը Դուբայում, հաղորդել է ՏԱՍՍ գորածակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս