Բաժիններ՝

Զեմանը վերստին Չեխիայի վարչապետ նշանակեց միլիարդատեր Անդրեյ Բաբիշին

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հունիսի 6-ին վերստին վարչապետ է նշանակել ANO շարժման առաջնորդ եւ դոլարային միլիարդատեր Անդրեյ Բաբիշին եւ հանձնարարել է նրան՝ կազմել կառավարություն:

«Ձեզ նշանակում եմ կառավարության նախագահ եւ հուսով եմ, որ ձեզ կհաջողվի արագորեն ու որակյալ ձեւով կազմել նոր կաբինետ»,-հայտարարել է նախագահը՝ դիմելով Բաբիշին: Արարողությունը ցուցադրվել է հանրապետական հեռուստատեսությամբ:

Բաբիշի գլխավորած ANO կենտրոնամետ շարժումը համոզիչ հաղթանակ է տարել 2017 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում, ինչից հետո նախագահը նրան նշանակել է վարչապետ: Սակայն Բաբիշի կազմած փոքրամասնության կառավարությունը այս տարվա հունվարին վստահության քվե չստացավ խորհրդարանում, ինչից հետո Բաբիշը շարունակեց գործընկերների որոնումն իր շարժման համար:

Արդյունքում՝ ANO-ի հետ կոալիցիայի մեջ մտնելուն համաձայնեցին սոցիալ-դեմոկրատները, որոնք ակնկալում են նոր կաբինետում ստանալ 15 նախարարական պաշտոններից հինգը, այդ թվում՝ ԱԳ նախարարության ղեկավարի պաշտոնը: Խորհրդարանում անհրաժեշտ մեծամասնություն ունենալու համար կառավարությունը մտադիր էխորհրդարանում հենվել կոմունիստների ձայների վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930