Բաժիններ՝

Օդաչուներն իջեցրել են ջարդված առաջամասով ինքնաթիռը

ԱՄՆ-ի American Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը 130 ուղեւոր էր փոխադրում, ընկել է փոթորկի մեջ եւ առաջամասի լուրջ վնասվածքներ ստացել: Այս մասին հայտնելէ Airline Ratings-ը:

Ավիահանրանավը ներքին թռիչք էր կատարում Սան Անտոնիոյից (Տեխասի նահանգ) Ֆենիքս (Արիզոնայի նահանգ), երբ հանկարծ ամպրոպախառը սաստիկ փոթորիկ է սկսվել:

Ականատեսները պատմել են, որ մեկնաթռիչքից կես ժամ անց հանրանավն սկսել է ցնցվել, լուսանցույցից դուրս փայլատակում էին կայծակները, եւ կարկուտը հարվածում էր օդանավին: Ուղեւորների խոսքով՝ սալոնով մեկ թռչում էին շարժական հեռախոսները, ըմպելիքները թափվում շարքերի միջեւ, իսկ մարդիկ հանում էին սրտխառության թղթե տոպրակները: Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել էլ Պասո քաղաքում:

Ուղեւորներից եւ անձնակազմից ոչ ոք չի տուժել, սակայն աշխատակիցները հանրանավի առաջամասի եւ դիմապակու խիստ վնասվածքներ են արձանագրել: Շարժիչները եւ օդափոխիչի թիակներն անվնաս են մնացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս