Բաժիններ՝

«Բեռլինը պաշտպանում է ՌԴ-ի հետ երկխոսությունը, չնայած առկա տարաձայնություններին». Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել է, որ հանդես է գալիս Ռուսաստանի հետ երկխոսություը պահպանելու օգտին եւ այն կարեւոր է համարում, այդ թվում՝ այն տարաձայնությունների լույսով, որոնք այժմ գոյություն ունեն Արեւմուտքի եւ ՌԴ-ի հարաբերություններում։

«Ես հանդես եմ գալիս Ռուսաստանի հետ երկխոսության օգտին, այդ թվում հաշվի առնելով այն տարաձայնությունները, որոնք մենք ունենք: Երկխոսությունը միշտ էլ կարեւոր է, ահա թե ինչու ես անցկացրեցի այդ բանակցությունները (Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ)»,-հունիսի 6-ին ասել է գերմանական կառավարության ղեկավարը՝ պատասխանելով Բունդեսթագի (ԳԴՀ-ի խորհրդարանի) պատգամավորների հարցերին:

Միաժամանակ Մերկելն ընդգծել է, որ արտաքին քաղաքականության քայլերից շատերը, այդ թվում՝ Մոսկվայի հետ բանակցությունները, համաձայնեցնում է իր գործընկերների, ամենից առաջ՝ Ֆրանսիայի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս